Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Չափերդ ճանաչիր, ես պատգամավոր եմ»

«Չափերդ ճանաչիր, ես պատգամավոր եմ»
15.02.2016 | 16:50

Թուրքիայի խորհրդարանում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանի և Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուի վիճաբանությանն է անդրադարձել Hurriyet-ը: Թուրքիայի խորհրդարանի բյուջեի հանձնաժողովի նիստում Կարո Փայլանը աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուին ասել է, որ իր կուսակցությանը նրա սպառնալիքներից հետո 300 գրասենյակ է հրդեհվել Թուրքիայում։ Թուրք նախարարը վեճի ընթացքում նորից է սպառնացել, որ PKK-ի ահաբեկիչներին HDP-ի գլխին են ջարդելու։ Կարո Փայլանը պատասխանել է. «Չափերդ ճանաչիր, ես պատգամավոր եմ», նախարարը լռել է։

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ